Ինտեգրվելու մասին խոսք անգամ լինել չի կարող. մարդիկ դեռ տրամադրված չեն դուրս գալու. շրջափակված Մեծ Շենի գյուղապետ
 |news.am|
19:24 - 21 սեպտեմբերի, 2023

Ինտեգրվելու մասին խոսք անգամ լինել չի կարող. մարդիկ դեռ տրամադրված չեն դուրս գալու. շրջափակված Մեծ Շենի գյուղապետ |news.am|

news.am: Շուշիի շրջանի Մեծ Շեն գյուղը շարունակում է շրջափակված մնալ, գյուղ սնունդ առայժմ չի մտել: Այս մասին NEWS.am-ին պատմեց Մեծ Շենի գյուղապետ Դավիթ Դավթյանը:

«Էսօր խաղաղ է: Գիշերվանից դադարել են կրակոցները: Տարհանում չի արվել, բնակիչները դեռ գյուղում են: Սնունդ չի մտնում, դրա մասին մոռացեք, չկա նման բան: Բնակիչների մոտ անորոշություն է, ոչ ոք չգիտի՝ ինչ է լինելու: Արդեն մենք չենք որոշում, թե ինչը ոնց է լինելու»,- նշեց գյուղապետը:

Հարցին, թե ի՞նչ տրամադրություններ են բնակչության շրջանում, գյուղապետը պատասխանեց. «Մարդիկ դեռ տրամադրված չեն դուրս գալու, դուրս գալու տեղ էլ չկա, ո՞ւր գնան: Եթե մարդիկ կարողանան մնալ իրենց հողում, ապրեն ինչպես առաջ էր, բոլորն էլ այդպես ուզում են, իսկ ինտեգրվելու մասին խոսք անգամ լինել չի կարող»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել