Հերքում ենք, Լաչինի միջանցքով հումանիտար բեռներով բեռնատար չի անցել. Զառա Ամատունի
 |news.am|
22:26 - 21 սեպտեմբերի, 2023

Հերքում ենք, Լաչինի միջանցքով հումանիտար բեռներով բեռնատար չի անցել. Զառա Ամատունի |news.am|

news.am: Լաչինի միջանցքով հումանիտար բեռներով բեռնատար չի անցել։ Այս մասին NEWS.am-ին ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության գրասենյակի ղեկավար Զառա Ամատունին։

«Հերքում ենք, բեռնատարներ չեն անցել: Պարզապես Կարմիր Խաչի 9 մեքենա, որոնք Ստեփանակերտից Հայաստան էին եկել՝ բուժառուների բերելու համար, մի քանի օր չեն կարողացել վերադառնալ։ Այսօր միայն վերադարձել են Ստեփանակերտ»,- ասաց Ամատունին։

Նշենք, որ համացանցում լուրեր էին տարածվել,  որ Լաչինի միջանցքը բացվել է հումանիտար բեռների համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել