Հասկանում ենք տարածքային ամբողջականության խնդիրները, սակայն ռազմական ուժը չի կարող օգտագործվել համայնքների միջեւ առկա լարվածությունը հաղթահարելու համար․ ՄԹ ԱԳ նախարարը՝ ՄԱԿ-ում
00:02 - 22 սեպտեմբերի, 2023

Հասկանում ենք տարածքային ամբողջականության խնդիրները, սակայն ռազմական ուժը չի կարող օգտագործվել համայնքների միջեւ առկա լարվածությունը հաղթահարելու համար․ ՄԹ ԱԳ նախարարը՝ ՄԱԿ-ում

Միացյալ Թագավորության ԱԳ նախարարը ՄԱԿ-ում հայտարարեց, որ ՄԹ-ն մտահոգված է այն լուրջ ճնշումներով, որոնք կրում է ԼՂ բնակչությունը, տեղում մարդասիրական կարիքն ահռելի է, շարունակում է մեծանալ։

«Մի քանի օր առաջ բոլորս քաջալերված էինք, տեսնելով լուրը [մարդասիրական առաքումը Լաչինով եւ Աղդամով]։ Առաջընթացի այս հնարավորությունը, սակայն, ցավոք ընդհատվեց, երբ Ադրբեջանը հայտարարեց, որ ռազմական գործողություն է սկսում։ ՄԹ-ն մեր բազմաթիվ գործընկերների հետ Ադրբեջանին կոչ է արել դադարեցնել ուժի գործադրումը, ձեռնպահ մնալ իրավիճակը սրացնող հետագա գործողություններից եւ որ կարեւոր է վերադառնալ երկխոսության։

Մենք լիովին հասկանում ենք ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության խնդիրները, սակայն ռազմական ուժը չի կարող օգտագործվել համայնքների միջեւ առկա լարվածությունը հաղթահարելու համար։ Անմիջական երկխոսությունն է միակ ճանապարհը՝ գտնելու իրական կայուն խաղաղություն եւ լուծումներ, ուստի հիմա շատ կարեւոր է վերսկսել բանակցությունները ղարաբաղահայության ներկայացուցիչների հետ՝ ունենալով արժանահավատ ծրագիր՝ ապահովելու տարածշրջանի բոլոր բնակիչների իրավունքները եւ անվտանգությունը եւ նրան խաղաղության պայմաններում ապրելու հնարավորություն ընձեռելով։

Մասնավորապես, հիմա ՄԱԿ-ը և միջազգային կազմակերպությունները, ինչպիսին է ԿԽՄԿ-ն նույնպես կարող են կարեւորագույն աջակցություն ցուցաբերել՝ մարդասիրական կարճաժամկետ եւ երկարաժամկետ կարիքները հոգալու համար։

Բռնության հետագա գործադրումը միայն կթուլացնի այն նախնական փխրում առաջընթացը խաղաղության կայուն համաձայնության ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որի հիմքում պետք է ընկած լինեն երկու պետությունների ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Անխոս, դա ամբողջ Հարավային Կովկասի շահերից է բխում։

ՄԹ-ն ողջունում է երեկ հայտարարված հրադադարը, ուստի մենք կոչ ենք անում բոլոր կողմերին հարգել այդ հրադադարը եւ վերջ տալ բռնությանը եւ հրատապ, բաց երկխոսություն ծավալել տարածաշրջանի ժողովրդի համար ապահով, անվտանգ կառուցելու համար։

ՄԹ-ն պատրաստ է աջակցել այդ գործընթացին հնարավոր ամեն կերպ»,- հայտարարեց ՄԹ-ի ԱԳ նախարարը։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել