Մենք աջակցում ենք համապատասխան կողմերի միջնորդությամբ փոխադարձ զիջումների միջոցով հավուր պատշաճի լուծելու ունեցած տարաձայնությունները. ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ
00:39 - 22 սեպտեմբերի, 2023

Մենք աջակցում ենք համապատասխան կողմերի միջնորդությամբ փոխադարձ զիջումների միջոցով հավուր պատշաճի լուծելու ունեցած տարաձայնությունները. ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչ

Արցախում իրավիճակի հարցով ՄԱԿ ԱԽ նիստին ՄԱԿ-ում Չինաստանի ներկայացուցիչը իր ելույթում ասաց. «Հայաստանն ու Ադրբեջանը հարեւաններ են, որոնք չեն կարող այլ վայր տեղափոխվել։ Վեճերը երկխոսությամբ եւ քննարկումներով լուծելը կծառայի ոչ միայն երկու երկրների հիմնարար շահերին, այլ նաեւ կօգնի միասնաբար ապահովել տարածաշրջանի անվտանգությունը եւ կայունությունը»։

Նա նշեց՝ աջակցում են երկու կողմերին փոխադարձ վստահության ամրապնդման հարցում, համապատասխան կողմերի միջնորդությամբ փոխադարձ զիջումների միջոցով հավուր պատշաճի լուծելու համար ունեցած տարաձայնությունները՝ համաձայն միջազգային իրավունքի ճանաչված նորմերի. «Չինաստանն աջակցում է բոլոր դիվանագիտական ջանքերին, որոնք այս նպատակին հասնելու համար կառուցողական դերակատարում կունենան», - նշեց ՄԱԿ-ում երկրի ներկայացուցիչը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել