ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են Ոստիկանության բաժիններ
13:02 - 22 սեպտեմբերի, 2023

ՄԻՊ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են Ոստիկանության բաժիններ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբերն այսօր վաղ առավոտյան մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ Երևան քաղաքի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներ իրականացնող անձանց բերման ենթարկելու դեպքերի շրջանակներում:

Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

Բերման ենթարկված անձանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ, ուսումնասիրվել են բերման ենթարկելու հիմքերը, Ոստիկանության բաժիններում նրանց իրավունքների ապահովման վիճակը:

Մարդու իրավունքների պաշտպանը կրկին շեշտում է, որ ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառումը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, դեպքերում և համաչափ:

Պաշտպանը նաև կոչ է անում հավաքի մասնակիցներին ցուցաբերել զսպվածություն և  պահպանել օրենքով սահմանված պահանջները: Հավաքի խաղաղ բնույթը պետք է երաշխավորված լինի:

Տեղեկացնում ենք, որ ՄԻՊ աշխատակազմն  աշխատում է արտակարգ ռեժիմով, աշխատակազմում  իրականացվում են մշտադիտարկումներ և ուսումնասիրություններ:

Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարներն են 116 և (096) 116100, սակայն Էլեկտրամատակարարման խափանման հետևանքով թեժ գիծ 116 հեռախոսահամարը ժամանակավորապես չի գործում, փոխարենը կարող եք զանգահարել 096 116 100  հեռախոսահամարով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել