Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի |news.am|
18:34 - 22 սեպտեմբերի, 2023

Ոստիկանությունը Երևանում բերման է ենթարկել ակցիաների մասնակից 98 անձի |news.am|

news.am: Այսօր Երևանի տարբեր փողոցներում անհնազանդության ակցիաներ իրականացնող 98 անձի ոստիկանական բաժանմունքներ են տարել։

Ոստիկանությունից հայտնել են, որ ակցիայի 98 մասնակից Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար այսօր բերվել է ոստիկանություն:

Նշենք, որ առավոտից Երեւանի տարբեր փողոցներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել, փակվել են բազմաթիվ փողոցներ, իսկ այս պահին բողոքի ակցիա է ընթանում Հանրապետության հրապարակում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել