Արցախի ՄԻՊ-ի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում

 |factor.am|
12:37 - 23 սեպտեմբերի, 2023

Արցախի ՄԻՊ-ի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ տեղեկություններ է ստանում |factor.am|

factor.am: Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բազմաթիվ սահմռկեցուցիչ նամակներ է ստանում Արցախի խաղաղ բնակչության դեմ ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՄԻՊ-ը։

«Ադրբեջանական տելեգրամյան ալիքները մարդկանց խրախուսում են գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել Արցախի անհայտ կորածներին՝ նույնիսկ դրա համար գումար առաջարկելով։ Անհայտ կորածների բազմաթիվ հարազատներ, որոնք արդեն իսկ հոգեբանական խոցելի վիճակում են, բողոքում են, որ Ադրբեջանը զանգերով ու sms-ներով ահաբեկում և սպառնում է նրանց։

Սա հայատյացության և ազգամիջյան ատելության ևս մեկ արտահայտություն է, որը միայն ապացուցում է, որ խաղաղ բնակչությունը չի ունենա անվտանգության երաշխիքներ, եթե դրվի Ադրբեջանի վերահսկողության տակ»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել