factor.am: Վերջին օրերին Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության գործողությունների առնչությամբ կան նշանակված ծառայողական քննություններ: Այս մասին Factor.am-ի հարցին ի պատախսան հայտնեցին ՆԳՆ ոստիկանության լրատվական ծառայությունից` հավելելով, որ կան նաև ծառայողական ուսումնասիրություններ, որոնց վերաբերյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ից Երևանում մեկնարկել են բողոքի գործողություններ` կապված Արցախում ստեղծված իրավիճակի հետ: Քաղաքացիները, որոնք առավոտյան ժամերին փակում են մայրաքաղաքի փողոցներն իսկ երեկոյան` հավաքվում Հանրապետության հրապարակում, պահանջում են Նիկոլ Փաշինյանին հրաժարականը, ապահովել Արցախում գտնվող անձանց անվտանգությունը:
Այս բողոքի գործողությունների ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ են բերման ենթարկվել: Համացանցում առկա են ոստիկանների կողմից նրանց նկատմամբ բռնություն գործադրելու տեսանյութեր:
comment.count (0)