Քրեական վարույթ է նախաձեռնվել «կարմիր բերետավորների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով» իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդման հիման վրա։ Այս մասին հայտնել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։
Փաստաբանը նշել է, որ 4 կարմիր բերետավորի ձերբակալելու միջնորդություն է ներկայացվել Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։
Հիշեցնենք՝ փաստաբանը ավելի վաղ հայտնել էր, որ Լևոն Քոչարյանը դաժան ծեծի է ենթարկվել կարմիր բերետների կողմից։ Վերջինս տեղափոխվել էր «Նաիրի» ԲԿ:
«Նաիրի» ԲԿ-ից հայտնել էին, որ Լևոն Քոչարյանի մոտ նախնական ախտորոշվել է փակ գանգուղեցային վնասվածք՝ ուղեղի ցնցում: Վիճակը գնահատվում է միջին ծանրության:
Ավելի ուշ փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց, որ Լևոն Քոչարյանը ձերբակալվել է, ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ նա 4 կարմիր բերետավորի է ծեծել։
comment.count (0)