Ժամը 18:00-ի դրությամբ Արցախից Հայաստան մուտք է գործել 377 բռնի տեղահանված քաղաքացի։ Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
«Նրանցից 216-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 161-ի կարիքները շարունակում են նույնականացվել:
216 հաշվառվածներից 118-ը ցանկացել են մեկնել իրենց կողմից որոշված կեցության վայրեր, իսկ 98-ը ներկայումս ապահովվում են կառավարության հատկացրած կեցավայրով:
Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,- նշված է կառավարության հաղորդագրության մեջ։
comment.count (0)