ԱԺ հանձնաժողովը ընդունել է Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը
12:09 - 28 սեպտեմբերի, 2023

ԱԺ հանձնաժողովը ընդունել է Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է և քվեարկության դրել 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը վավերացնելու, և կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու մասին» հայտարարություն ընդունելու մասին նախագիծը:

Նախագիծը միաձայն ընդունվեց և կընդգրկվի գալիք լիագումար նիստերի օրակարգ:

Ազգային ժողովի կողմից վավերացման դեպքում Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 60-օրյա ժամկետում՝ ասաց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով նախագիծը:

Ավելի վաղ Սահմանադրական դատարանը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։

2022 թվականին այս հարցով Սահմանադրական դատարան է դիմել Կառավարությունը։ Կառավարությունը կրկին վերադարձել է Հռոմի կանոնադրության ճանաչման հարցին, քանի որ, ըստ այս նախագծի հիմնավորման, հնարավորություն են տեսնում Ադրբեջանին պատասխանատվության կանչելու:

Նորությունները հակիրճ և օպերատիվ ստանալու համար հետևեք մեր ալիքներին՝
WhatsApp-ում և Telegram-ում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել