Տղամարդն իր երեխաների նկատմամբ սպառնալիքի ներքո է ստիպված եղել պրոադրբեջանական հայտարարություններ անել
14:38 - 28 սեպտեմբերի, 2023

Տղամարդն իր երեխաների նկատմամբ սպառնալիքի ներքո է ստիպված եղել պրոադրբեջանական հայտարարություններ անել

Լուսանկարը՝ azatutyun.am-ից

Համացանցում ակտիվորեն տարածվում է մի տեսանյութ, որտեղ արցախցիների մի ընտանիք Հակարիի անցակետի մոտ պատասխանում է ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին՝ «վատաբանելով հայերին եւ գովելով ադրբեջանցիներին»։

Ինչպես բազմիցս հայտարարվել է՝ նման տեսանյութերում երեւացող մեր հայ հայրենակիցները մեծավ մասամբ պարտադրված են նման հայտարարություններ անում, ուստի որեւէ պարագայում չպիտի թիրախավորել նրանց, վիրավորել ու ատելության խոսք հնչեցնել նրանց հասցեին։

Այժմ տարածվող տեսանյութում երեւում են ամուսիններ ու նրանց երեխաները։ Նրանք Հակարիի կամուրջը կարողացել են անցնել միայն այն պատճառով, որ հայրն իր երեխաների նկատմամբ ադրբեջանցիների սպառնալիքի ներքո համաձայնել է ասել այն տեքստը, որն իրեն հրամցրել են ադրբեջանցիները։ Բանն այն է, որ տղամարդը Մ․ Զ․-ն մասնակցել է 44-օրյա պատերազմին եւ Արցախի պաշտպանության համար մղվող նաեւ վերջին մարտերին, եւ այնպես է ստացվել, որ ադրբեջանցիների ձեռքի տակ հայտնվել է Մ․ Զ․-ի մասնակցությամբ մի տեսանյութ, որը փաստում է պատերազմին նրա մասնակցությունը։ Այդ տեսանյութը եւ ադրբեջանական լրատվամիջոցների տեսանյութը դարձյալ չենք տարածում՝ անձանց երկկողմանի չթիրախավորելու համար։ 

Երբ մեր բոլոր հայերնակիցները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն եւ նրանց անվտանգությունը երաշխավորված կլինի, այս թեմային կանդրադառնանք ավելի մանրամասն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել