Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու ՀՀ մտադրությունը անվանել է «ծայրահեղ թշնամական որոշում ՌԴ նկատմամբ»
15:02 - 28 սեպտեմբերի, 2023

Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու ՀՀ մտադրությունը անվանել է «ծայրահեղ թշնամական որոշում ՌԴ նկատմամբ»

Մոսկվան չի ողջունում Հռոմի ստատուտին միանալու Երևանի մտադրությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Պեսկովը Հռոմի ստատուտը վավերացնելու Հայաստանի որոշումը անվանել է «ծայրահեղ թշնամական» Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։

«Հայաստանը լավ գիտի, որ մենք կողմ չենք [Հռոմի ստատուտին], և Հայաստանը քաջատեղյակ է դրա հիման վրա ընդունված անհեթեթ որոշման մասին [Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել]։ Մենք գիտենք, որ Երևանում այս մասին շատ լավ գիտեն, սա մի բան է, որ մենք չենք ողջունում»,- ասել է Կրեմլի խոսնակը։ 

Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը այսօր միաձայն ընդունել է Հռոմի ստատուտը վավերացնելու նախագիծը։ Այն կընդգրկվի հաջորդ շաբաթ կայանալիք լիագումար նիստի օրակարգում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել