Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու․ Սերժ Սարգսյան
 |news.am|
15:23 - 28 սեպտեմբերի, 2023

Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու․ Սերժ Սարգսյան |news.am|

news.am: Ինձ համար երբեք հայկական Արցախի էջը փակված չի լինելու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Մենք եւս մեկ անգամ եկանք այն եզրակացության, որ հուսահատությունը մեղք է․ ճշմարտություն է մեզ համար եղել եւ այսօր մնում է շատ արդիական»,- ասաց Սերժ Սարգսյանը։

Ճշտող հարցին՝ այսինքն՝ հայկական Արցախի էջը փակված չէ՞, երրորդ նախագահը պատասխանեց․

«Ինձ համար երբեք այնտեղի փակված չի լինելու։ Պիտի ասեմ, որ թեեւ հպարտությունը ավելի ծանր մեղք է, քան հուսահատությունը, լավ կլինի, որ մարդկանց փորձենք բացատրել ահա այս ճշմարտությունը եւս»։

Հիշեցնենք, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, որի համաձայն մինչև 2024թ․ հունվարի 1-ը կլուծարվեն բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները, և ԼՂ (Արցախի) Հանրապետությունը կդադարի գոյություն ունենալ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել