Լևոն Տեր-Պետրոսյան. Հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ
17:48 - 28 սեպտեմբերի, 2023

Լևոն Տեր-Պետրոսյան. Հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ․ 

«Թեև մեր ազգին բաժին ընկած ողբերգության համար Հայաստանի իշխանություններից հաշիվ պահանջելու իրավունքը մնում է ուժի մեջ, ես գնահատում եմ վերջին օրերին ընդդիմության կողմից մեր երկրի ներքաղաքական իրավիճակն էլ ավելի չսրելու տրամադրվածությունը:

Թե՛ իշխանություններին, թե՛ ընդդիմությանն այսօր ոչինչ չպետք է շեղի արցախահայությանը Հայաստանում արժանապատիվ կյանքով ապահովելու համազգային խնդրից»։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել