1lurer.am: «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանը արձագանքել է «Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի հայտարարությանը, որով վերջինս առաջարկում էր միանալ Երևանի ավագանու առաջին նիստը բոյկոտելու իրենց որոշմանը` այդպիսով քաղաքապետի նոր ընտրությունների կազմակերպման հիմք ստեղծելով:
Ղուկասյանը հիշեցրել է` ժամանակին հատուկ առաջարկով դիմել է Մարությանին, սակայն համաձայնության չեն եկել: Այժմ նա պատրաստ է միանալ «Ազգային առաջընթաց» կուսակցության և «Մայր Հայաստան» դաշինքի որոշմանը` Ավագանու առաջին նիստը բոյկոտելու մասին, սակայն մի պայմանով` եթե իր հետ պայմանագիր կնքեն` ամեն երրորդ թաղապետի պաշտոնն իր ուժին հանձնելու մասին: Ղուկասյանը 10 օր ժամանակ է տվել Մարությանին որոշում կայացնելու համար։
Հիշեցնենք, որ երեկ Հայկ Մարությանը հայտարարեց` իր խմբակցությունը պատրաստվում է գնալ նոր ընտրության, ավելի վաղ «Մայր Հայաստան» դաշինքն էր հայտարարել, որ կոնսենսուսի բացակայության պայմաններում առաջարկում է Երևանի ավագանու նոր ընտրություններ:
comment.count (0)