news.am: Այս պահին Հայաստանի սահմանամերձ հատվածներում վիճակը հարաբերականորեն կայուն է, ՊՆ-ն ուշի ուշով հետեւում է այդ իրավիճակի փոփոխության դինամիկային եւ որեւէ փոփոխության դեպքում, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, անմիջապես կիրազեկենք հանրությանը մեր լրատվական ծառայության միջոցով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:
«Ես այս պահին չեմ ցանկանա ասել լրացուցիչ տեղեկատվություն, կխնդրեմ բավարարվել վերջին շրջանում, այդ թվում կառավարության նիստի ընթացքում եւ նաեւ մեր կողմից հրապարակված տվյալներով: Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով սահմանային գոտում ենք հայտնվել եւ եթե կուտակումներ լինում են, ապա դա վերաբերում է բոլոր հատվածներին՝ մի տեղ ավել, մի տեղ պակաս: Կարեւորը, որ այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է եւ լարման, ընդհարման միտում գոնե այս պահին չի նկատվում»,-ասաց նա:
comment.count (0)