ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ |tert.am|
12:23 - 29 սեպտեմբերի, 2023

ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա. ՌԴ ՊՆ |tert.am|

tert.am: ԱՊՀ երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական պատվիրակությունները ժամանել են Տուլա՝ մասնակցելու ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին. այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն, հայտնել է ՌԴ ՊՆ-ն։

«Ութ երկրի պաշտպանության գերատեսչությունների պատվիրակությունների ղեկավարները ժամանել են Տուլա՝ մասնակցելու ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին»,- հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմական համագործակցության հարցերը և ներկայիս գլոբալ ռազմաքաղաքական իրավիճակը։ Ընդհանուր առմամբ հանդիպմանը կմասնակցի ութ պետություն՝ Ռուսաստանը, Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել