ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 29-ին Դուբլինում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկին: Այս մասին հայտնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը։
Հանդիպմանը ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանությանը նախորդող իրադարձությունների մանրամասներ՝ թվարկելով անվտանգային խնդիրներն ու ադրբեջանական զինուժի լայնածավալ հարձակման հետևանքները:
Ուկրաինացի գործընկերը կարևորել է երկկողմ հանդիպումը՝ պատրաստակամություն հայտնելով նաև բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ:
Քննարկվել են միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները: Երկուստեք կարևորվել է խորհրդարանների դերը միջազգային հարաբերություններում՝ ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության լայն հնարավորությունները: Կողմերն առաջնահերթություն են դիտարկել տարածաշրջանում խաղաղության հաստատման և անվտանգային խնդիրների լուծման հրատապությունը:
comment.count (0)