Անկարայում՝ Ներքին գործերի նախարարության շենքի մոտ, ահաբեկիչը պայթեցրել է իրեն |azatutyun.am|
15:36 - 01 հոկտեմբերի, 2023

Անկարայում՝ Ներքին գործերի նախարարության շենքի մոտ, ահաբեկիչը պայթեցրել է իրեն |azatutyun.am|

azatutyun.am: Անկարայի կենտրոնում՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարության շենքի մոտ, կիրակի առավոտյան անհայտ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ քաղաքացին մահացել է պայթյունից, նրա հանցակիցը սպանվել է ոստիկանների կողմից։ Նախարարը սա որակել է ահաբեկչության փորձ։

Ըստ ԶԼՄ-ների՝ երկու հոգի մեքենայով մոտեցել է շենքին ու պայթյուն իրականացրել։ Երկու ոստիկան վիրավորվել է։

Ներքին գործերի նախարարության կողքին գտնվում է Թուրքիայի խորհրդարանի շենքը։ Այսօր այնտեղ պետք է մեկնարկի արձակուրդից հետո առաջին նստաշրջանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել