Ալիևը հուսով է, որ Գրանադայի հանդիպումը կխթանի խաղաղության գործընթացը
 |azatutyun.am|
19:50 - 02 հոկտեմբերի, 2023

Ալիևը հուսով է, որ Գրանադայի հանդիպումը կխթանի խաղաղության գործընթացը |azatutyun.am|

azatutyun.am: Իլյհամ Ալիևը հուսով է, որ Գրանադայում կայանալիք հանդիպումը կխթանի տարածաշրջանում խաղաղության օրակարգի զարգացումը:

Այդ մասին նա այսօր ասել է Բաքվում իր նստավայրում ընդունելով Անգլիկան եկեղեցու հոգևոր առաջնորդ, Քենթրբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին:

Ալիևը ևս մեկ անգամ ընդգծել է, թե խաղաղության պայմանագրի հարցում ինքն է հանդես եկել նախաձեռնությամբ, և նշել է, որ տարածաշրջանում ի հայտ են եկել պատմական հնարավորություններ, որոնք ընձեռում են խաղաղության օրակարգն առաջ տանելու հնարավորություն:

Ըստ APA լրատվական գործակալության, «Քենթրբերիի արքեպիսկոպոսի հետ զրույցում Ալիևն անդրադարձել է խաղաղություն հաստատելու համար ներկայումս Ադրբեջանի գործադրած ջանքերին»:

Գրանադայում հոկտեմբերի 5-ին նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը, որին կմասնակցեն նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարները։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել