Արցախի փաստացի հանձնումը տեղի է ունեցել Պրահայում. Մամիջանյանը հիշեցրեց Փաշինյանի որոշումը
 |armeniasputnik.am|
11:19 - 03 հոկտեմբերի, 2023

Արցախի փաստացի հանձնումը տեղի է ունեցել Պրահայում. Մամիջանյանը հիշեցրեց Փաշինյանի որոշումը |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Արցախի փաստացի հանձնումը տեղի է ունեցել Պրահայում, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ ՀՀ ԱԺ–ում վարման կարգով հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Վերահաս վտանգի ժամանակ ՔՊ խմբակի միակ նպատակը կեղծ մեղավորներ նշանակելն է։ Հիշեք սա։ Իրենք թքած ունեն հայրենիքի վրա ու լծված են միայն քաղաքական մեղավորներ նշանակելով»,– ընդգծեց նա։

Հայկ Մամիջանյանին արագ պատասխանեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Զարմանում եմ, որ առաջին թեզը ռուսերենով չասացիք։ Ձեզ ասել էին ռուսերով ասեք, չէ, ինչո՞ւ ռուսերենով չասացիք»,- հեգնեց ՀՀ ԱԺ նախագահը։

Երբ խորհրդարանն անցավ օրակարգի հարցերի քննարկմանը, ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները լքեցին դահլիճը։ Դահլիճում մնաց միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նրա ելույթը իշխանական պատգամավորները համարեցին միակ կառուցողական և տարբերվող ելույթը` ի տարբերություն ընդդիմադիր մյուս պատգամավորների։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել