Հռոմի կանոնադրության իրավազորությունն աշխատում է երկու տրամաբանությամբ․ Եղիշե Կիրակոսյան
11:55 - 03 հոկտեմբերի, 2023

Հռոմի կանոնադրության իրավազորությունն աշխատում է երկու տրամաբանությամբ․ Եղիշե Կիրակոսյան

Հռոմի կանոնադրության իրավազորությունն աշխատում է երկու տրամաբանությամբ․ մեկը, որ գործում է տարածքի նկատմամբ, մյուսը՝ վավերացրած երկրի քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ պատասխանելով հարցին, որ եթե մեղադրվողը չի հանդիսանում Ստատուտը վավերացրած կողմ, բայց ըստ էության հանդիսանում է դատական պրոցեսի մաս, արդյո՞ք հնարավոր է մեղադրվող կողմին կանչել դատարան։

«Կա՞ նման պրակտիկա, որովհետեւ ենթադրվում է, որ չի վավերացրել Ստատուտը, Դատարան ներկայանալու պարտավորություն չունի»,- հարցրեց Էդուարդ Աղաջանյանը։

Ներկայացնելով իրավազորության աշխատանքի տրամաբանությունը՝ Կիրակոսյանն ասաց․ «Տարածքի դեպքում, եթե կատարվում է հանցագործություն կոնկրետ վավերացրած երկրի տարածքում, անկախ նրանից, թե հանցագործությունը կատարած անձանց պետությունը վավերացրել է Կանոնադրությունը, թե ոչ, նրանք ենթակա են լինելու դատարանի իրավազորությանը։

Համագործակցելու պարտավորություն, պարզ է, Կանոնադրությունը չվավերացրած պետությունը չի ունենալու նման պարտավորություն, բայց վավերացրած 123 պետությունները պարտավորություն են ունենալու համագործակցելու Դատարանի հետ եւ այդ անձնանց հանձնելու, եթե անհրաժեշտություն կա փոխանցելու դատարանին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել