Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը
 |armenpress.am|
14:58 - 03 հոկտեմբերի, 2023

Հայաստան է ժամանել Ֆրանսիայի ԱԳ նախարարը |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ժամանեց Հայաստան։ «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քիչ առաջ «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Ֆրանսիայի ԱԳ նախարարին տեղափոխող ինքնաթիռը: Կոլոննային դիմավորել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը: 

Կոլոննան «X»-ում գրել է․ «Վերադարձ Հայաստան՝ իմ առաջին այցելությունից 5 ամիս անց:

Բարեկամություն, աջակցություն և համերաշխություն»:

Ֆրանսիայի ԱԳ նախարարությունը նախապես տարածել էր հաղորդագրություն, որ Կատրին Կոլոննային կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այնուհետև Կատրին Կոլոննան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ կտեսակցի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց։

«Այս առիթով Կատրին Կոլոննան ևս մեկ անգամ կհաստատի Ֆրանսիայի հանձնառությունը Հայաստանի հետ համագործակցությանը: Նա կհաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և այդ հարցում՝ ծայրահեղ հետևողականությունը։ Կատրին Կոլոննան կուսումնասիրի Հայաստանի իշխանությունների հետ Ֆրանսիայի համագործակցության ամրապնդման կոնկրետ միջոցները՝ բոլոր ոլորտներում»,- նշված էր Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Կոլոննան նաև կվերահաստատի Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին, Կովկասում արդար և հարատև խաղաղությանը և Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների հարգմանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել