Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «ԼՂ հայերին Փարիզի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև
18:24 - 03 հոկտեմբերի, 2023

Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «ԼՂ հայերին Փարիզի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև

Քիչ առաջ Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերին Փարիզ քաղաքի պատվավոր քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ» բանաձև։ Այդ մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

 
«Այս բանաձևով Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի գործած շարունակական հանցագործությունները, այդ թվում նաև՝ սեպտեմբերի 19-ին սանձազերծված ռազմական ագրեսիան և արցախահայության դեմ իրականացվող իրականացվող ցեղասպանական գործընթացը։
 
Ի հավաստումն Փարիզի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդին տրամադրվող աջակցության շարունակականության՝ նշված բանաձևի համաձայն արցախահայությանը խորհրդանշական ձևով շնորհվում է նաև Փարիզի պատվավոր քաղաքացիություն»,- նշված է հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել