Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը չի հարգել իր պարտավորությունները, որոնք ստանձնել էր 2020 թվականի Նոյեմբերի 9-ի համաձայնության շրջանակներում։
Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ պատասխանելով հարցին, թե որն էր ՌԴ-ի պատասխանատվությունը ստեղծված իրավիճակում։
«Ռուսաստանը պետք է ապահովեր, որ հնարավոր լիներ հարցերը լուծել քաղաքական ճանապարհով և լուծեր երկու երկրների միջև եղած խնդիրները։ Դա իր պարտավորությունն էր, որը չի կատարվել», - հավելեց նա։
comment.count (0)