ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Քրիստիննե Գրիգորյանին արտաքին հետախուզության ծառայության պետ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Քրիստիննե Գրիգորյանը 2022 թվականի հունվարի 24-ից զբաղեցնում էր ՄԻՊ պաշտոնը, ինչից հրաժարականի դիմում ներկայացրեց այս տարվա հունվարի 23-ին։
comment.count (0)