Գրանադայում վաղը կայանալիք հնգակողմ հանդիպումը չեղարկվել է {ՉՀԱՍՏԱՏՎԱԾ}
13:33 - 04 հոկտեմբերի, 2023

Գրանադայում վաղը կայանալիք հնգակողմ հանդիպումը չեղարկվել է {ՉՀԱՍՏԱՏՎԱԾ}

Գրանադայում վաղը կայանալիք հնգակողմ հանդիպումը չեղարկվել է։ Այս մասին գրում է ադրբեջանական «Մինվալ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ կայքի՝ պատճառը Ֆրանսիայի ԱԳ նախարարի հայտարարություններն են, նաև ադրբեջանական կողմը պնդել է, որ Թուրքիան ևս մասնակցի հանդիպմանը, սակայն, Ֆրանսիան և Գերմանիան դեմ են եղել։

ՀՀ ԱԳՆ-ի հետ կապ հաստատվել դեռևս չի հաջողվել։

Հիշեցնենք, որ Իսպանիայի Գրանադա քաղաքում վաղը՝ հոկտեմբերի 5-ին, նախատեսված էր Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ առաջնորդների հնգակողմ հանդիպում։ 

Լուսանկարը՝ Քիշնևի հնգակողմ հանդիպումից/01․06․2023

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել