Իսրայելը հայտարարում է, որ պաղեստինյան կողմը հարձակում է սկսել՝ Գազայի հատվածից արձակելով հրթիռներ, ինչպես նաև ներթափանցելով սահմանային բնակավայրեր։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է պատերազմին պատրաստ վիճակում լինելու մասին։ Պաշտպանության նախարար Գալանտը պահեստազորայինների մասսայական հավաք է հայտարարել։
ՀԱՄԱՍ-ի ռազմական հրամանատարը իր հերթին հայտարարել է ռազմական գործողության մեկնարկի մասին՝ նշելով, որ արդեն իսկ արձակվել է 5000 հրթիռ։
comment.count (0)