Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ «ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորումը լուրջ սխալ է թույլ տվել՝ հրթիռային հարվածներով անսպասելի հարձակում սկսելով Իսրայելի վրա եւ Գազայի հատվածից ներթափանցելով սահմանային քաղաքներ»։ Այս մասին գրում է The Times of Israel-ը։
«Այսօր առավոտյան ՀԱՄԱՍ-ը լուրջ սխալ է թույլ տվել եւ պատերազմ սկսել Իսրայելի Պետության դեմ։ Պաշտպանության բանակի զինվորները ներթափանցման բոլոր կետերում կռվում են թշնամու դեմ»,- ասված է Գալանտի մեկնաբանությունում, որը տարածել է նրա աշխատակազմը։
«Իսրայելի Պետությունը կհաղթի այս պատերազմը»,- հավելել է նա։
comment.count (0)