Այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված եւ ՀՀ ժամանած 100 632 անձանց 99,3%-ի տվյալները մշակված են, նրանք հաշվառված եւ նույնականացված են։ Այս մասին հաղորդում է ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Տեղաբաշխումը շարունակվում է ինչպես մարզերում, այնպես էլ Երեւանում։ Որոշ դեպքերում առաջնային կեցավայր մեկնածներն այժմ տեղափոխվում են ավելի հարմար բնակավայրեր, որպեսզի առաջիկա վեց ամսում արդեն վարձակալած բնակարաններում սկսեն ապրել։
Այսօրվա դրությամբ 76 692 մարդ գտնվում է ՀՀ տարբեր մարզերում։ Ժամանածներից շուրջ 58 հազարի տեղավորման եւ կեցության հարցում պետությունն աջակցել է, մյուսների դեպքում տրամադրվել են որոշակի սնունդ, հիգիենայի պարագաներ, դեղեր, մյուս կարիքներն են հոգացել մարզային իշխանությունները։
Որոշ դեպքերում տեղաշարժ է ինչպես նույն մարզի մեկ բնակավայրից մյուսը, այնպես էլ մեկ մարզից մյուսը։
ՀՀ տարբեր բուժհաստատություններում իրենց առողջության վերականգնման գործընթացը շարունակում է 302 բուժառու, 113-ի վիճակը շարունակում է մնալ ծանր, նրանցից 11-ի վիճակը՝ ծայրահեղ ծանր, վերակենդանացման բաժանմունքում շարունակում է մնալ 5 երեխա, եւս 8 երեխայի բուժում շարունակվում է սովորական պայմաններում։
comment.count (0)