ՀԱՄԱՍ-ի խոսնակ Խալեդ Քադոմին «Ալ-Ջազիրա» հեռուստաընկերության հետ զրույցում հայտարարել է, որ խմբավորման ռազմական օպերացիան հանդիսանում է պատասխան այն վայրագությունների, որոնց բախվել են պաղեստինցիները տասնամյակի ընթացքում։
«Մենք ուզում ենք, որ միջազգային հանրությունը դադարեցնի վայրագությունները Գազայում, պաղեստինյան ժողովրդի դեմ, մեր սրբավայրերում, ինչպիսին Ալ-Աքսան է։ Այդ ամենն է այս կռիվը սկսելու պատճառը»,- ասել է նա։
Հարցին՝ ՀԱՄԱՍ-ը պատա՞նդ է վերցրել իսրայելցի զինվորների ու խաղաղ բնակիչների, Քադոմին պատասխանել է․ «Նրանք պատանդ չեն, ռազմագերի են»։
Նա հավելել է, որ «իսրայելցի վերաբնակեցվածները նույնպես օկուպանտ են հանդիսանում՝ նաեւ միջազգային իրավունքի համաձայն»։
«Ուստի, իրավիճակն այսօր հանդիսանում է պատերազմ զավթիչների դեմ»,- ասել է նա։
Լուսանկարը՝ Reuters-ի
comment.count (0)