Մենք անհանգստությամբ հետեւում ենք Իսրայելից եկող նորություններին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։
«Մենք միանշանակ դատապարտում ենք ՀԱՄԱՍ-ի հարձակումը։ Այդ սարսափելի բռնությունը պետք է անհապաղ դադարեցվի։ Ահաբեկչությունն ու բռնությունը ոչինչ չեն որոշում։ ԵՄ-ն այս դժվարին պահին իր համերաշխությունն է հայտնում Իսրայելին»,- գրել է Բորելը։
comment.count (0)