Իլհամ Ալիևը ժամանել է Վրաստան |hetq.am|
12:51 - 08 հոկտեմբերի, 2023

Իլհամ Ալիևը ժամանել է Վրաստան |hetq.am|

hetq.am: Հոկտեմբերի 8-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրավերով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխատանքային այցով ժամանել է Վրաստան։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը։

Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Ալիևի պատվին տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն։ 

Ադրբեջանի նախագահին դիմավորել է Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին և պաշտոնատար այլ անձինք։

Օդանավակայանից Ալիևը մեկնել է Վրաստանի վարչապետի հետ հանդիպման։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել