Մենք պետք է ակտիվորեն աշխատենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա․ Ալիև  |armeniasputnik.am|
15:35 - 08 հոկտեմբերի, 2023

Մենք պետք է ակտիվորեն աշխատենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա․ Ալիև |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ հնարավոր է Վրաստանում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ երկկողմ և եռակողմ բանակցություններ անցկացնել:

Այս մասին նա հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։
Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետին այս հարցում հարթակ տրամադրելու պատրաստակամության և միջնորդական ջանքերի համար:
 
«Վրաստանը պատրաստ է, իսկ եթե իր համաձայնությունը տա նաև Հայաստանը, ապա մենք համապատասխան կառույցների աջակցությամբ անմիջապես կսկսենք երկկողմ և եռակողմ ձևաչափերով հանդիպումների անցկացումը»,– ասել է Ալիևը:
Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ Հարավային Կովկասում մարտահրավերներն ու խնդիրները դեռ մնում են չլուծված: Նա նշել է խաղաղության հաստատման կարևորությունը։
 
«Մենք պետք է ակտիվորեն աշխատենք Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի վրա։ Հուսով եմ, որ մենք կկարողանանք հասնել դրան և ստեղծել քաղաքական նորմալ իրավիճակ Հարավային Կովկասում, որի դեպքում համագործակցություն կհաստատվի երեք երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև»,– ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ տարածաշրջանի երկրները կարող են զարգացնել փոխգործակցությունը հատկապես էներգետիկ ոլորտում, առևտրի, ներդրումների ուղղություններով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել