Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ․ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ Brussels Signal-ին տված հարցազրույցում
20:11 - 08 հոկտեմբերի, 2023

Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ․ ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ Brussels Signal-ին տված հարցազրույցում

ԵՄ-ում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը Brussels Signal-ին տված հարցազրույցում ասել է, որ Հայաստանը հավանական է համարում, որ Ադրբեջանը կարող է «շաբաթների ընթացքում» ներխուժել։ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի կապիտուլյացիային կարող է հետեւել հենց Հայաստանի վրա հարձակումը։ Լրատվամիջոցի խոսքով՝ նշել է Բալայանը։

«Մենք այժմ գտնվում ենք Հայաստան ներխուժման անմիջական սպառնալիքի տակ»,- ասել է դեսպանը։

Բալայանն ասել է, որ միջազգային իրավունքը հարգելու Ադրբեջանի խոստումները կեղծ են։ Ադրբեջանը կանգ չի առնի, եթե «չկանգնի հավաքական Արևմուտքի կողմից ձեռնարկված շատ գործնական քայլերի դեմ»։ 

«Նա առաջարկել է, որ ԵՄ-ն Ալիևին վերջնաժամկետ տա իր բանակը Հայաստանի սահմանից դուրս բերելու համար, և եթե նա չկատարի, կասեցնի Ադրբեջանի՝ ԵՄ-ի հետ առանց վիզայի մուտքի համաձայնագիրը: Նա նաև նշել է, որ «անհատական պատժամիջոցները կարող են հստակ ուղերձ լինել», - գրում է լրատվամիջոցը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել