tert.am: «Ազգային առաջընթաց» կուսակցությունը որոշումը չի փոխել և վերահաստատեց, որ վաղը՝ հոկտեմբերի 10-ին, կայանալիք Երևանի ավագանու առաջին նիստին չեն մասնակցի։
«Ազգային առաջընթաց» կուսակցության քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Հովսեփ Կուբատյանը Tert.am-ին փոխանցեց, որ նիստին չմասնակցելու իրենց որոշումն ուժի մեջ է։
Նշենք, որ Երևանի ավագանին պատրաստվում է հոկտեմբերի 10-ի արտահերթ նիստին, որում պետք է քաղաքապետ ընտրվի:
Հավելենք, որ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքը ևս որոշումը չի փոխել և չի ներկայանա ավագանու նիստին։
comment.count (0)