tert.am: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ հրամայել է «ամբողջովին պաշարել» Գազայի հատվածը, մինչ Իսրայելը պայքարում է ՀԱՄԱՍ խմբավորման դեմ։ Այս մասին գրում է The Times of Israel-ը:
«Ես հրամայել եմ ամբողջությամբ պաշարել Գազայի հատվածը։ Չի լինի էլեկտրաէներգիա, սնունդ, վառելիք, ամեն ինչ փակ է», - ասել է Գալանտը:
«Մենք կռվում ենք մարդկային կենդանիների դեմ և գործում ենք համապատասխանաբար»,- հավելել է նա։
Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտարարել էր, որ Իսրայելի քաղաքներում մարտերն ավարտվել են, Գազայի հատվածից ավելի քան 4,4 հազար հրթիռ է արձակվել:
Գազայի հատվածի հետ սահմանի երկայնքով բնակեցված տարածքները գտնվում են Իսրայելի ռազմական վերահսկողության տակ։ Միաժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը խոստովանել է, որ քաղաքներում դեռևս զինված մարդիկ կան։
Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը շաբաթ օրը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։
Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։
comment.count (0)