armeniasputnik.am: Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղ կյանքի հաստատմանը, մինչդեռ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն անկայունություն են սերմանում: Այս մասին ասվում է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի «ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքների պահպանումը՝ իր ամբողջականությամբ և փոխկապակցվածությամբ, միջազգային խաղաղության և կայունության գրավականն է» հոդվածում։
«Ներկայումս Բրյուսելը, հոգալով իր աշխարհաքաղաքական հավակնությունների մասին, իր «միջնորդական ծառայություններն» է պարտադրում Ադրբեջանին և Հայաստանին՝ Վաշինգտոնի հետ միասին ապակայունացում բերելով Հարավային Կովկաս։
Հիմա, երբ Երևանի և Բաքվի ղեկավարները միմյանց միջև կարգավորել են երկու երկրների ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հարցը, եկել է խաղաղ կյանքը դասավորելու, վստահության ամրապնդման ժամանակը։ Ռուսական խաղաղապահ զորախումբը պատրաստ է ամեն կերպ նպաստել դրան»,- ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը տեղակայվել է 44-օրյա պատրեազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ստորագրված հրադադարի մասին հայտարարության հիման վրա։
Ըստ հայտարարության՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմելու է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե Կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
comment.count (0)