Գուտերեշը կոչ է անում թույլատրել ՄԱԿ-ի մուտքը Գազայի հատված
 |azatutyun.am|
12:24 - 10 հոկտեմբերի, 2023

Գուտերեշը կոչ է անում թույլատրել ՄԱԿ-ի մուտքը Գազայի հատված |azatutyun.am|

azatutyun.am: Պետք է թույլատրվի ՄԱԿ-ին մուտք գործել Գազայի հատված և հրատապ հումանիտար օգնություն տրամադրել այնտեղ գտնվող անօգնական պաղեստինցի խաղաղ բնակիչներին, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Նա X-ի իր էջում կոչ է արել միջազգային հանրությանը՝ մոբիլիզացնել ուժերը հումանիտար աջակցության համար։

Հիշեցնենք, որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հոկտեմբերի 7-ին հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ Աքսայի գրոհ» գործողության մասին: Իսրայելի պաշտպանության բանակը, ի պատասխան դրան,  հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե սրեր» գործողության մեկնարկի մասին։  Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը նաև հավանություն է տվել հիմնական օրենքի «40-րդ կետի» ներդրմանը, որը նշանակում է պատերազմի պաշտոնական հայտարարում։ Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետի գրասենյակը։

Գործողությունների մեկնարկից ի վեր երկու կողմերում էլ կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել