ՌԴ խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կադապտացվի նոր իրողությանը․ Զախարովա |armeniasputnik.am|
17:27 - 10 հոկտեմբերի, 2023

ՌԴ խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կադապտացվի նոր իրողությանը․ Զախարովա |armeniasputnik.am|

armeniasputnik.am: ՌԴ խաղաղապահների գործունեությունը Լեռնային Ղարաբաղում կադապտացվի նոր իրողություններին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Արդեն փակվել են ՌԴ խաղաղապահ զորակազմի մի շարք ստացիոնար ժամանակավոր դիտակետեր։ Մեր խաղաղապահներին վերաբերող սկզբունքային հարցերը քննարկվում են Բաքվում»,-ասել Է Զախարովան։

Նրա խոսքով՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վերջին մեկ տարվա ընթացքում արմատապես փոխվել է, 2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետը ԵՄ հովանու ներքո Պրահայում կայացած գագաթնաժողովում ԼՂ–ն ճանաչել է ադրբեջանական տարածք, վերահաստատել է իր դիրքորոշումը Բրյուսելում ընթացիկ տարվա մայիսին և հունիսին կայացած գագաթնաժողովներում։

Զախարովան հայտնել է, որ այս ամենից հետո պայմանները, որոնց համաձայն ՌԴ խաղաղապահները տեղակայվել էին 2020 թվականին, ճշգրտվել են սեպտեմբերի 19 տեղի ունեցած բախումների արդյունքում բնակչության զանգվածային արտագաղթիֆոնին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել