Հայաստանում սեփականություն չունեցող՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կտրամադրվի վարձավճարի և կոմունալ ծախսերի փոխհատուցում
 |1lurer.am|
17:28 - 14 հոկտեմբերի, 2023

Հայաստանում սեփականություն չունեցող՝ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կտրամադրվի վարձավճարի և կոմունալ ծախսերի փոխհատուցում |1lurer.am|

1lurer.am: Հումանիտար կենտրոնում վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ամփոփել է անցած շաբաթ ԼՂ-ից բռնի տեղահանվածների սոցիալական հարցերի լուծմանն ուղղված Կառավարության աշխատանքը:

Ըստ Բաղդասարյանի՝ Կառավարության նախորդ նիստում ընդունված կարևոր որոշումներից է վարձակալության գումարի չափի հաստատումը. այն տրվում է 6 ամսով՝ հոկտեմբերից մինչև մարտ ներառյալ: Յուրաքանչյուր անձին կտրվի 40 հազար դրամ, ևս 10 հազար դրամ՝ որպես կոմունալ վճար:

Վարձավճարների գումարները հատկացվում են սեփականություն չունեցող անձանց: Ծրագրի շահառու չեն հանդիսանա նաև պետական հոգածության կենտրոններում և պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շինություններում բնակվողները: Սեփականություն ունեցող անձանց պետությունը կհատկացնի միայն կոմունալ վճարի գումարը:

Կառավարության որոշմամբ կլուծվի նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների, մասնավորապես՝ ուսուցիչների զբաղվածության հարցը: 

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հիշեցրեց, որ գործադիրի վերջին նիստում հաստատվել է ուսուցիչների արտամրցութային կարգով թափուր աշխատատեղերի լրացման կարգը: Ուսուցիչներին կտրվի 30 տոկոս հավելավճար, իսկ սահմանամերձ բնակավայրերում հավելավճարի գումարը կկազմի 50 հազար դրամ:

Ըստ Նազենի Բաղդասարյանի՝ հարթակը, որի միջոցով հնարավոր կլինի ընտրել մասնագիտությունը, ինչպես նաև աշխատանքի վայրը, կգործի հոկտեմբերի 16-ից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել