«Ազգային կոմիտե» նախաձեռնությունը «Հայաստանի անվտանգության սպառնալիքները, դրանց չեզոքացման ուղիները, ընդդիմադիր շարժման հետագա կազմակերպումն ու գործունեությունը» թեմայով քննարկում է հրավիրել, որին մասնակցել են Հայաստանում գործող ընդդիմադիր քաղաքական-հասարակական ուժերի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ, անհատ հանրային գործիչներ։
Քննարկմանը Ազգային կոմիտեի համակարգող Վազգեն Մանուկյանը հանդես է եկել ներածական ելույթով:
«Քննարկումն ընթացել է հետևյալ հարցերի շրջանակում.
Քննարկման մասնակիցները իրավիճակի վերաբերյալ գնահատականներին զուգահեռ նաև մեծաթիվ արժեքավոր առաջարկություններ են ներկայացրել, որոնք ամփոփվել են Ազգային կոմիտեի աշխատանքային խմբի կողմից՝ հետագա գործողությունները կազմակերպելու նպատակով»,- ասվում է հայտարարությունում։
comment.count (0)