hetq.am: Ստեփանավան համայնքի ավագանին 2019 թ.-ի հուլիս ամսին կոմունալ սպասարկման և բարեկարգման նպատակով ստեղծել է նոր ՀՈԱԿ, որի տնօրեն է նշանակել բոլորովին վերջերս պետական միջոցները հափշտակած, փաստաթղթեր կեղծած, ապօրինի ռազմամթերք պահած, սակայն համաներման ակտով չդատապարտված Հրաչյա Սուքիասյանին։
Այս տարվա հունվարին բացահայտվեց, որ Լոռու մարզպետարանի Ստեփանավան տարածքային սոցիալական ծառայության պետն իր ենթակաների և «Հայփոստի» աշխատակիցների հետ հափշտակել են շուրջ 550 միլիոն դրամ։ Սոցիալական ծառայության պետը Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանի որդին էր՝ Ալբերտ Ղարաքեշիշյանը։ 2013-2018 թվականներին սոցիալական ծառայության աշխատակիցները ծառայության պետի և «Հայփոստի» աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ մի խումբ քաղաքացիների ներառել էին նպաստառուների ցանկի մեջ, նրանց անունով փոխանցել և հափշտակել էին 550 միլիոն դրամ գումար։ Ցանկում ներառված քաղաքացիները չեն իմացել, որ իրենք նպաստառուների ցանկում են։
Իրավապահները կոռուպցիոն սխեմայի ողջ շրջանակը պարզել են և մեղադրենք առաջադրել 27 անձի։ Մեղադրյալներից Ալբերտ Ղարաքեշիշյանը (քաղաքապետի որդին) ու Գառնիկ Աբովյանը թաքնվել են վարույթն իրականացնող մարմնից։ Քրեական գործից անջատվել է 25 մեղադրյալի գործը և ուղարկվել դատարան։ Դատաքննությունը շատ կարճ է տևել, քանի որ արագացված կարգով է քննվել (ամբաստանյալներն ընդունել են մեղքը և միջնորդել արագացված քննել)։ Ընդամենը երեք ամսում դատավճիռ է կայացվել, ամբաստանյալներից որևէ մեկը չի ազատազրկվել։ Մի մասը պատժի կրումից՝ պայմանական, իսկ մյուս մասը համաներման ակտով են ազատվել։
Շարունակությունը՝ hetq.am:
comment.count (0)