tert.am: Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի հարաբերությունները երկու երկրների ղեկավարների սեպտեմբերյան հանդիպումից հետո հասել են որակապես նոր, ռազմավարական մակարդակի, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հյուսիսային Կորեայի իր գործընկեր Չոյ Սոնգ Հիի հետ Կիմսուսանի կառավարական նստավայրում հանդիպման սկզբում։
«Սեպտեմբերի 13-ին «Վոստոչնի» տիեզերակայանում նախագահ Պուտինի և Պետական գործերի նախագահ Կիմ Չեն Ընի պատմական գագաթնաժողովից հետո մենք կարող ենք վստահորեն ասել, որ այդ հարաբերությունները հասել են որակապես նոր, ռազմավարական մակարդակի»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:
Լավրովը նշել է, որ Մոսկվայի և Փհենյանի միջև շփումները տարբեր, այդ թվում՝ բարձր և ամենաբարձր մակարդակով, կշարունակվեն։
comment.count (0)