ՀԱՄԱՍ-ի դեմ արշավը կարող է շարունակվել ամիսներ. Իսրայելի պաշտպանության նախարար

 |factor.am|
11:21 - 23 հոկտեմբերի, 2023

ՀԱՄԱՍ-ի դեմ արշավը կարող է շարունակվել ամիսներ. Իսրայելի պաշտպանության նախարար |factor.am|

factor.am: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանը հայտարարել է, որ ռազմական արշավը Գազայում «կարող է տևել մեկ, երկու, երեք ամիս, բայց, վերջնարդյունքում, այլևս ՀԱՄԱՍ չի լինի», գրում է BBC-ի ռուսական ծառայությունը: Գալանը Իսրայելի ռազմաօդային ուժերի հրամանատարության և վերահսկման օպերատիվ կենտրոնում ունեցած ճեպազրույցում շեշտել է, որ «ոչինչ չի կանգնեցնի Իսրայելի պաշտպանության բանակին»:

«Սա պետք է լինի մեր վերջին մանևրային գործողությունը Գազայում, այն պարզ պատճառով, որ դրանից հետո ՀԱՄԱՍ չի լինի», –  հայտարարել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել