Էմանուել Մակրոնը կայցելի Իսրայել |hetq.am|
11:31 - 23 հոկտեմբերի, 2023

Էմանուել Մակրոնը կայցելի Իսրայել |hetq.am|

hetq.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեքշաբթի օրը՝ հոկտեմբերի 24-ին, պլանավորում է այցելել Իսրայել։ Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։

Այցի ծրագիրը ենթադրում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ հանդիպում: Առաջիկա ուղևորության մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ինքը՝ Մակրոնը, դեռ հոկտեմբերի 20-ին լրագրողներին հայտարարել էր, որ տարածաշրջան կայցելի «առաջիկա օրերին կամ շաբաթներին», սակայն միայն այն դեպքում, եթե այդ այցը «թույլ տա օգտակար արդյունքների հասնել»։

Կիրակի երեկոյան Ֆրանսիայում Պաղեստինի դեսպան Հալա Աբու Հասիրան LCI հեռուստաալիքի եթերում հույս է հայտնել, որ այդ ուղևորության ընթացքում Ֆրանսիայի առաջնորդը «խաղաղության, լարվածության թուլացման և կրակի լիարժեք դադարեցման կոչ կտարածի»՝ Գազայի հատվածի խաղաղ բնակիչների շրջանում նոր զոհերից խուսափելու համար: «Ես կցանկանայի, որ նա այցելեր և՛ Պաղեստին, և՛ Իսրայել», - հայտարարել է պաղեստինցի դեսպանը՝ մանրամասնելով, որ խոսքը Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող տարածքների մասին է: Դեսպանը հավելել է, որ ակնկալում է Մակրոնի հանդիպումը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ:

Ավելի վաղ Նեթանյահուն հեռախոսազրույցներ էր ունեցել Մակրոնի և Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ: Հեռախոսազրույցներից հետո նա հայտարարել էր այդ առաջնորդների՝ հոկտեմբերի 23-ին և 24-ին Իսրայել կատարվելիք այցերի մասին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել