Ինչո՞ւ առ այսօր սուգ չի հայտարարվել արցախյան վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին. Արտակ Բեգլարյան
15:36 - 23 հոկտեմբերի, 2023

Ինչո՞ւ առ այսօր սուգ չի հայտարարվել արցախյան վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին. Արտակ Բեգլարյան

Ինչո՞ւ առ այսօր ՀՀ կառավարությունը սուգ չի հայտարարել արցախյան վերջին պատերազմի և վառելիքի պահեստի պայթյունի զոհերի հիշատակին կամ գոնե ծանուցել նման մտադրության մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

Նա նաեւ հավելել է. «Նման մասշտաբի ողբերգությունը, երբ շուրջ 500 անձ է զոհվել, գումարած Արցախի ժողովրդի ամբողջական հայրենազրկումը, առավել քան համապետական ու համազգային սգի հիմք է: Որքան էլ փաստացի սուգը շատ է մեր կյանքում, սակայն այդպիսի խորհրդանշական պետական միջոցառումները և դրանց բացակայությունը ցուցադրում են իշխանությունների գաղափարախոսական վերաբերմունքն իրադարձություններին:

Սուգ հայտարարելու վերջին հնարավորությունը կհամարեի հոկտեմբերի 29-ին՝ պատերազմի մեկնարկի 40-րդ օրը, որն, իմ կարծիքով, պետք է առնվազն եռօրյա լինի:

Համեմատության համար նշեմ, որ 2022թ. օգոստոսին երկօրյա սուգ էր հայտարարվել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հիշատակին, որի ողբերգության մասշտաբներն անհամեմատ փոքր էին»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել