aysor.am:«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն այսօր պատիվ է ունեցել հյուրընկալելու Կանադայի արտգործնախարարի գլխավորած պատվիրակությանը». X-ի իր էջում տեղեկացնում է ԵՄ դիտորդական առաքելությունը։
Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ջոլի և Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թերները միացել են Ջերմուկում դիտորդներին։ ԵՄ առաքելության ղեկավարի տեղակալ Մարեկ Կուբերսկին պատվիրակությանը ներկայացրել է անվտանգության զարգացումները և քննարկել Կանադայի առաքելությունում ապագա ներդրումը։
comment.count (0)