ԿԽՄԿ փորձագետների և բժշկական անձնակազմի թիմը մտել է Գազա

 |factor.am|
18:10 - 27 հոկտեմբերի, 2023

ԿԽՄԿ փորձագետների և բժշկական անձնակազմի թիմը մտել է Գազա |factor.am|

factor.am: Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) բժշկական անձնակազմի և փորձագետների 10 հոգանոց թիմն այսօր մտել է Գազա։ Այս մասին ասվում է կազմակերպության հայտարարության մեջ, գրում է CNN-ը։

Գազա են ժամանել նաև ԿԽՄԿ-ի վեց բեռնատարներ, որոնք տեղափոխել են անհրաժեշտ բժշկական նյութեր և ջրի մաքրման պարագաներ։ ԿԽՄԿ-ի տարածաշրջանային տնօրեն Ֆաբրիցիո Կարբոնին ասել է, որ դա «փոքր չափով կթուլացնի խնդիրները, բայց բավարար չէ»:

«Անվտանգ, կայուն մարդասիրական հասանելիությունը շտապ անհրաժեշտ է։ Այս հումանիտար աղետը ժամ առ ժամ խորանում է»,- ասել է նա։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել